Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հյուսիսային հատված, հանդիպել այնտեղ գտնվող իսրայելցի զինծառայողներին: Նրան ուղեկցել է շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ամիր Բարամը: Նեթանյահուն զրույցել է զինծառայողներին և հրամանատարների հետ, խոստացել շարունակել պայքարը մինչև վերջ: Իսրայելի վարչապետը նրանց երկու խնդրանքով է դիմել: «Խնդրում եմ և պահանջում, որ դուք անեք ամեն ինչ՝ ձեր կյանքը պաշտպանելու համար։ Կա առաքելություն, դու պարտավոր ես դա անել, բայց միևնույն ժամանակ պետք է ամեն ինչ անես քո կյանքը պաշտպանելու համար»,- նշել է Նեթանյահուն և շարունակել: «Երկրորդ խնդրանքն ու պահանջը. եթե ինչ-որ մեկը ձեզ կասի, թե մենք պատրաստվում ենք դադարեցնել պատերազմը, մի՛ հավատացեք. պատերազմը չի ավարտվել, պատերազմը կշարունակվի մինչև վերջ»։
Նեթանյահուն ավելի վաղ, հարցազրույցի ընթացքում ներկայացրել է երեք պայման Գազայի հատվածում խաղաղության հաստատման համար: Մարտերը դադարեցնելու համար ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ոչնչացվի, անկլավը պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի՝ նշել է Իսրայելի վարչապետը:
ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվողների ընտանիքները Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության համալիրի ցույց են անցկացրել՝ պահանջելով կազմակերպել իրենց հարազատների ազատ արձակումը: Ցուցարարները ավազե ժամացույցներ են տեղադրել՝ ակնարկելով, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող պատանդների ժամանակը սպառվում է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: