Ուժեղ քամին վնասներ է հասցրել Տավուշի ու Լոռու մարզերի մի շարք բնակավայրերի: Վնասվել են ոչ միայն տանիքներ ու հոսանքալարեր, այլև շրջված ծառերի հետևանքով փակվել են ճանապարհներ: Գյուղերից մեկում անգամ մեղվի փեթակներն են տուժել: Բնակիչները պատմել են, որ նման քամի երբևէ չեն հիշում: Որոշ գյուղեր երկու օր հոսանքազրկված են եղել: Բնակավայրերում ձևավորվել են հանձնաժողովներ՝ վնասի չափը պարզելու համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում: