Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: