Կիրակի Իսրայելի անվտանգության կաբինետը պաշտոնապես հայտարարեց, որ երկիրը «պատերազմական վիճակում» է, ինչը թույլ է տալիս «նշանակալի ռազմական քայլեր» իրականացնել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման:
Գիշերն Իսրայելի հատուկջոկատայինները գործողություններ են սկսել Հորդանան գետի արևմտյան ափի մի քանի շրջաններում։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է «ոչնչացնել պաղեստինյան զինյալների խմբավորումը» և ազդարարել է, որ երկրի ուժերը շուտով կանցնեն հարձակման։
Երկու օրվա ընթացքում իսրայելական զորքերը կատաղի մարտեր են մղել պաղեստինցի գրոհայինների դեմ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին, որը գտնվում էր Խան Յունիս քաղաքի շրջանում:
Անդրադառնալով շաբաթվա վերջին 15 զինվորի մահվան մասին հրապարակմանը, Նեթանյահուն նշել է, որ պատերազմը թանկ գին է պահանջում, բայց այլընտրանք չունեն. «Մենք անում ենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր մարտիկների կյանքը»: Նեթանյահուն զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը երկար է լինելու: ՑԱՀԱԼ-ը գրեթե վերահսկում է Գազայի հատվածի հյուսիսը։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ տարածաշրջանում իսրայելական հարձակումների հետևանքով պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 20424-ի, վիրավորվել է 54036 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: