Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների հանդիպմանը, նշել է, որ այն անցկացվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով մնացած խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:
«Ադրբեջանի դեսպանատան վերաբացման համար ճանապարհային քարտեզ է մշակվել, և ջանքերը լավ առաջընթաց են ունեցել: Գործընթացը մինչև այժմ դրական է եղել, այս գործի շատ ասպեկտներ հարթվել են: Լավ զարգացումների ականատես ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներում»,- ասել է Քանանին: