2023 թ․ հունվար-նոյեմբերին 2022 թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.1%-ով:
Ծառայությունների ծավալն աճել է 11.1%-ով:
Առևտրաշրջանառությունն աճել է 24.3%-ով:
Շինարարության ծավալն աճել է 15.6%-ով:
Արտահանման ծավալն աճել է 44.7%-ով:
Ներմուծման ծավալն աճել է 41.0%-ով։
2023 թ․ նոյեմբերը 2022 թ․ նոյեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.2%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 23.8%–ով (2022 թ․ նոյեմբերի նկատմամբ ոսկերչական արտադրատեսակների արտադրության գործունեության տեսակով արձանագրվել է 13.7 անգամ աճ):
Ծառայությունների ծավալն աճել է 2.4%-ով:
Առևտրի շրջանառությունն աճել է 32.1%-ով:
Շինարարության ծավալն աճել է 11.4%-ով:
Արտահանման ծավալն աճել 85.7%-ով:
Ներմուծման ծավալն աճել է 25.0%-ով։