Տորք Անգեղի արձանի հարակից գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջին փուլի աշխատանքներն արդեն ավարտվել են, հաջորդ տարեսկզբից կմեկնարկի երկրորդ փուլը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է՝ այգիների բարեկարգման համար 2023 թ. աննախադեպ տարի է եղել, և 2024 թվականին պետք է ավելի մեծ ծավալի աշխատանք կատարվի:
Նիստի այլ մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: