Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին:
Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը: