Ինչպես և կանխատեսվել էր` ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին դիտվել են ինտենսիվ տեղումներ և քամու ուժգնացում, որոնք լեռնային շրջաններում ուղեկցվել են ուժեղ բքով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է․
-
Շիրակում՝ 7-16 սմ,
-
Կոտայքի լեռներում՝ 15-17 սմ,
-
Կոտայքի նախալեռներում՝ 2 սմ,
-
Գեղարքունիքում՝ 5-34 սմ,
-
Լոռիում՝ 1-7 սմ,
-
Արագածոտնի լեռներում՝ 11-19 սմ,
-
Արագածոտնի նախալեռներում՝ 3 սմ,
-
Վայոց ձորի լեռներում՝ 40 սմ,
-
Սյունիքի նախալեռներում՝ 4-5 սմ։
Դեկտեմբերի 23-ին և 24-ին հանրապետության տարածքում քամու առավելագույն արագությունը պոռթկումների ժամանակ կազմել է․
-
Ստեփանավանում՝ 46 մ/վ,
-
Բագրատաշենում՝ 35 մ/վ,
-
Պուշկինի լեռնանցքում 32 մ/վ,
-
Իջևանում՝ 28 մ/վ,
-
Արագած բարձրլեռնային կայանում՝ 27 մ/վ,
-
Արթիկում՝ 26 մ/վ,
-
Մարտունիում՝ 25 մ/վ,
-
Վանաձորում՝ 23 մ/վ,
-
Գավառում՝ 22 մ/վ։
Մյուս օդերևութաբանական կայաններում՝ 15-20 մ/վ արագությամբ։