Կովկասն Իրանի համար մեծ կարևորություն ունի: Այս տարածաշրջանի աշխարհագրությունը պետք է ճանաչենք, որ հասկանանք՝ ինչ քաղաքականություն որդեգրել՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական Յահյա Սաֆավին:
«Կովկասի հարցում մենք այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության մեջ ենք, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալ»,- նշել է Սաֆավին: Նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունն ազգային անվտանգության, սահմանների, ազգային շահերի պաշտպանությունն է: «Գերտերությունները միջամտություններ են ունենում այս տարածաշրջանում, ուստի Կովկասում Իրանի քաղաքականության հարցը կարևոր է»,- շեշտել է պաշտոնյան:
Մանրամասները՝ տեսանյութում: