Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի միջոցառմանը: Այս մասին քաղաքապետը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:
Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի Առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,- գրել է Տիգրան Ավինյանը: