Այս շաբաթ Շրջակա միջավայրի նախարարությունն ու ձկնաբույծները մի քանի քննարկում ունեցան, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան:
Նախարարությունից պնդում են, որ պետք է փակ շրջանառու համակարգի անցնել ու 40 տոկոս ջուր խնայել, իսկ ձկնաբույծները բողոքի ակցիաներում ու պատասխանատուների հետ հանդիպումներում հավաստիացնում են՝ այդ համակարգը թանկ է ու արդյունավետ չէ:
Կողմերի տեսակետներն ամբողջ շաբաթվա ընթացքում լուսաբանվել են, հիմա կանդրադառնանք գլխավոր հարցին՝ ինչու և ինչպես քաղցրահամ ջրի պաշարներով աչքի ընկնող մեր երկրում ջուրն այնքան պակասեց, որ յուրաքանչյուր լիտրի խնայողությունը պետության համար այսքան կարևոր հարց է:
Այդքան էլ չհուսադրող ցուցանիշները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: