Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Կապալառուներն իրականացնում են ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներ աղավազային խառնուրդով։ Որոշ տարածաշրջաններում աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը։
Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, սպասարկող ընկերությունները կատարում են 24-ժամյա հերթապահություն։
Այս պահին Մ-4, Երևան-Սևան միջպետական ճանապարհին կատարվող աշխատանքները ներկայացնող տեսանյութն՝ այստեղ։