Դեկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների ծառայողները մարզի 9 հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացրել են «Արագածոտնի մարզին սպառնացող տարերային և տեխնածին բնույթի աղետները» թեմայով դասախոսություններ։
Դասախոսությունները հիմնականում վերաբերել են երկրաշարժին, կայծակին, սելավին, հրդեհներին ու սողանքներին՝ նպատակ ունենալով ծանոթացնել սովորողներին աղետների տեսակներին և դրանց ժամանակ վարվելակերպի կանոններին։
Դասախոսությունների ընթացքում բոլորը ակտիվորեն մասնակցել են, հարցուպատասխանի միջոցով ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: