Էջմիածնի բազմաբնակարան շենքերից մեկի նկուղում արդեն վեց ամիս շարունակ ջուր է հավաքվում:
«Վեոլիա ջուրը» փաստարկում է, որ դա իրենց պատասխանատվության ոլորտում չէ: Քաղաքային իշխանությունն էլ առաջարկել է բնակիչներին ինքնուրույն գտնել մասնագետ՝ խոստանալով վճարել կատարված աշխատանքի համար:
Բնակիչները, սակայն, չեն կարողանում սանտեխնիկ գտնել: