Ռուսաստանը չի մասնակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի պարտադրած խմբի ֆինանսավորմանը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ կազմակերպության բյուջեում կանոնավոր ներդրում կատարելը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետության պարտավորությունն է:
Նոյեմբերի վերջին Ռուսաստանը չվերընտրվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդում, սակայն ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան մտադիր է դաշնակիցների, գործընկերների և համախոհների հետ շարունակել ամենաակտիվ դերը խաղալ այդ կազմակերպության հարթակում: