Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները (հիմնականում բարձրագույն, երբեմն՝ ոչ)»,- գրել է Պապոյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը, դեկտեմբերի 22-ին հանդիպելով այն պետական մարմինների ղեկավարների հետ, որոնք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, անդրադարձել էր սեպտեմբերի 26-ի հրամանագրին և ընդգծել, որ ԼՂ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: