Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում շարունակվող գործողությունն աստիճանաբար հասնում է իր նպատակներին։
«Իսրայելական բանակը գերազանց է աշխատում, մարտիկները կռվում են խիզախ, անձնուրաց, ցուցաբերում են շատ բարձր նվիրում: Մենք կխորացնենք մեր գործունեությունը և կիրականացնենք մեր բոլոր նպատակները՝ առաջին հերթին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության վերացումը»,- նշել է Գալանտը։
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ գործողության հիմնական նպատակներից մեկը առևանգվածների վերադարձն է Իսրայել։