Ռուսական ՀՕՊ համակարգը Ուկրաինայում մեկ օրում 36 անօդաչու թռչող սարք է խոցել՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է HIMARS և Uragan բազմակի հրթիռային համակարգերի վեց հրթիռ, ինչպես նաև ոչնչացվել է ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալով՝ ռազմական գործողությունների սկզբից ոչնչացվել է 554 ինքնաթիռ, 261 ուղղաթիռ, 9991 անօդաչու թռչող սարք, 442 զենիթահրթիռային համակարգ, 14 279 տանկ։