Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն։
Փաստաթուղթը նախատեսում է 886,3 մլրդ դոլարի հատկացում պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, ԱՄՆ պետքարտուղարության և հետախուզական ծառայությունների մասնագիտացված ծրագրերի համար։ Դա 28 մլրդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի։
Բյուջեն ներառում է 800 մլն դոլարի օգնություն Ուկրաինային, միաժամանակ նախատեսվում է խստացնել վերահսկողությունը Կիևին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ։
Բյուջեն նախատեսում է նաև 14,7 միլիարդ դոլարի հատկացում՝ «Չինաստանին զսպելու» քաղաքականության հետ կապված խնդիրների լուծման համար, մասնավորապես՝ Թայվանին զենքի մատակարարման արագացման, զինվորական անձնակազմի վերապատրաստման և զորավարժությունների մասշտաբն ու հաճախությունը մեծացնելու համար։ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 13-ին հաստատել է պաշտպանության բյուջեի նախագիծը: