Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այսօր՝ ժամը 13:00-ին մեկնարկած հերթական՝ 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց ֆեդերացիայի նախագահ:
Օրակարգում ընդգրկված էր 14 հարց, որոնց թվում՝ նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝ «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։
Այսպիսով՝ Արաս Օզբիլիսն ստացավ 3 կողմ ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 23 կողմ ձայն:
ՀՖՖ-ի նոր ղեկավարն ընտրվեց առաջիկա 4 տարվա համար։
Մինչ այդ ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել էին ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանի հիշատակը: