«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։
Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել։