Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որտեղ անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերի: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է:
Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատմանը միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ Խաղաղության համաձայնագիր ստորագրվի:
«Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը շարունակելու ենք առաջ տանել՝ Ադրբեջանի հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային զարգացումները»,- ասել է դիվանագետը:
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: