Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի իր գործընկերոջ հետ: Դիվանագետները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել առևտրատնտեսական, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում ռուս-իրանական գործակցության հեռանկարին։
Իրանական կողմի տվյալով՝ Լավրովը կարևորել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ այդ հարթակը կարող է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության։ Աբդոլլահիանը դրական է գնահատել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Իրանցի դիվանագետը շեշտել է՝ այդ հարցերում արտատարածաշրջանային դերակատարների միջամտությունը վատ հետևանքների է հանգեցնում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում կառուցողական դեր կարող են խաղալ տարածաշրջանի երկրները», - ընդգծել է Աբդոլլահիանը։
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: