Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում անդրադարձել է լրագրողի մտահոգությանը, թե արդյոք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը սպառնացող վտանգ կա՞, քանի որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի իշխանությունները մի շարք քննադատական հայտարարություններ են արել ռուսական հեռուստաալիքների աշխատանքի վերաբերյալ։
«Մեր երկրների միջև գործում է զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին 2020 թվականի դեկտեմբերի 30-ի համաձայնագիրը, և հենց դրա շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անցկացրեցին երկկողմ խորհրդակցություններ: Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է հայ գործընկերների փաստարկները և ի գիտություն ընդունել նրանց մտահոգությունները: Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են ստեղծել կապի օպերատիվ ուղիներ՝ մեր երկրների միջև հնարավոր տարաձայնությունները բարեկամական հարաբերությունների ոգով լուծելու համար»,- ասել է ՌԴ դեսպանը: