Չեխիայի կառավարությունը Կարլի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեկտեմբերի 23-ն ազգային սգո օր է հայտարարել։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան։
Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով զոհվել է 14, վիրավորվել՝ 25 մարդ։ Ոստիկանությունը հայտնել է, որ նույնականացվել են 11 զոհի մարմինները։
Պրահայի կենտրոնական Յան Պալահի հրապարակում գտնվող Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում հրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին։ Հարձակվողն այնուհետև ցած է նետվել բարձրությունից ու մահացել:
Չեխական լրատվամիջոցները գրել են, որ կրակողը կարող էր լինել համալսարանի 24-ամյա ուսանող Դավիդ Կոզակը։ Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ի դեպ, երիտասարդը հետախուզման մեջ է եղել Պրահայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից քիչ առաջ՝ Կլադնո շրջանի գյուղերից մեկում տղամարդու սպանության գործով։