ՀԱՊԿ-ի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կհայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ ինքնիշխան, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարածքում, և իրենք բոլոր երկրներով պահանջում են, որ այդ զինուժը դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մինչև մոտավորապես նմանատիպ հայտարարություն, քաղաքական գնահատական, քաղաքական ջանք չլինեն, պետք չի, որ բելառուս, ղազախ զինվորները գան այստեղ ու ուժով դուրս հանեն, մինչև նման հայտարարության տեսքով բան չլինի, ՀԱՊԿ-ը չի աշխատում: Եթե ՀԱՊԿ-ը իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն ՀԱՊԿ-ը չի աշխատում»,- նշեց նա: