Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հունվարի վերջին կայցելի Հնդկաստան։ Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Շնորհակալ եմ հրավերի համար, իմ սիրելի ընկեր Նարենդրա Մոդի: Ձեր Հանրապետության օրը ես Հնդկաստանում կլինեմ՝ միասին նշելու տոնը»,- գրել է Մակրոնը։
Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել են որպես գլխավոր հյուր 2024 թվականի հունվարի 26-ին կայանալիք Հանրապետության օրվա տոնակատարություններին և ներկա լինելու Նյու Դելիում կայանալիք զորահանդեսին։ Ըստ Press Trust of India-ի, այս կարգավիճակով հրավերը Հնդկաստանի վարչապետի պատասխանն է՝ 2023 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիա Ազգային տոնին կատարած այցին, որտեղ նա նաև ճանաչվեց Փարիզի ամենամյա զորահանդեսի պատվավոր հյուր:
Մակրոնը վերջին անգամ Հնդկաստան է այցելել G20-ի գագաթնաժողովի ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-9-ը, հիշեցրել է ԱԳՆ-ն։