Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 6 ամիս վավերականություն ունեցող անձնագրով, առանց մուտքի արտոնագրի այցելել Միացյալ Էմիրություններ: Համաձայնագիրը խորհրդարանը վավերացրել է: Ընդունվել է նաև նախագիծը, որով Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնում Լեռնային Ղարաբաղի կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան