Այս տարի Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի: Գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11,7 տոկոս: Վարչապետին է ներկայացվել էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը: