Դեկտեմբերի 22-ի՝ ժամը 15:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ։