Այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել ձկնաբույծները: Նրանք դեմ են հունվարի 1-ից ներդրվող փակ շրջանառու համակարգին, որը ենթադրում է 40 տոկոսի ջրի խնայողություն: Ըստ ձկնաբույծների՝ դրա ներդրումը և՛ ծախսատար է, և՛ անարդյունավետ: Իրենց մտահոգությունները, տնտեսվարողները շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին մի քանի հանդիպումների ընթացքում ներկայացրել են, վերջին անգամ հանդիպել են երկու օր առաջ Արարատի մարզում: Իրենց խոսքով՝ դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել: Շրջակա միջավայրի նախարարությունից «Լուրերին» հայտնել են, որ հանդիպումները պարբերաբար են լինելու և առաջիկայում նույնպես նախատեսված են:
«Ոչ մեկը չի կարողանալու էդ դնի ու դնելուց հետո չի աշխատելու: Իսկ ինչո՞վ ա պայմանավորված չաշխատելը: Մարդը կարա 80 աստիճանի ջերմաստիճանի տակ ապրի, եթե փակ համակարգ եղավ, ջուրը տաքանալու ա, ձկները սատկեն, իմաստ չունի էդի, ոնց որ բերես լցնես սատկացնես»,- ասաց ձկնաբույծներից մեկը:
«Դուք ինչ համակարգով կպահեք, էդի ձեր խնդիրն ա: Դուք՝ որպես տնտեսվարող, դուք որոշեք՝ ոնց եք պահում, հիմի պետությունը խնդիր չի դրել իմ դեմ, որ ես գիտեք պահեմ ոչ թե 1000 կգ, այլ պահեմ 1200 կգ, էդ խնդիրը չի դրել: Ինքն ունի խնդիր, ջուր խնայելը, լուծումը՝ իմ փակելով ջուր չի խնայվելու: Եթե ինքը կապացուցի, որ տենց խնայելու ա, ես գնամ 40՝ չէ, 60 տոկոսը փակեմ ջրի, իմ ձեռով, որովհետև վաղը իմ երեխեքն են էդ ջուրը խմելու»,- նշեց մյուս ձկնաբույծը: