Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Իսրայելում հասկանում են Գազայի հատվածում մարտերի ինտենսիվությունը նվազեցնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունը պետք է որոշի, թե երբ դա տեղի կունենա: Քիրբին հավելել է, որ մարտական գործողություններում նպատակների փոփոխությունը և այդ նպատակներին այլ միջոցներով հասնելը սովորական գործընթաց է: Սպիտակ տան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում պահվող գերիներին վերադարձնելու շուրջ բանակցությունները ևս շարունակվում են: Ամերիկյան կողմը նաև հայտարարում է՝ Իսրայելը պետք է անի հնարավորը՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչների կյանքը:
Ավելի վաղ՝ ԶԼՄ-ները գրել են, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է մեկշաբաթյա հրադադարի հաստատման Իսրայելի առաջարկը՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց։ Շարժումը պնդում է, որ պատանդներն ազատ չեն արձակվի, քանի դեռ ՑԱՀԱԼ-ը հարվածում է Գազայի հատվածին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: