Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Պեկինը մտադիր է վերամիավորել Թայվանն ու մայրցամաքային Չինաստանը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ Սին չի նշել այդ ծրագրերի իրականացման հստակ ժամկետները, սակայն հստակեցրել է, որ դա կանեն խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ: Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ազդում է Թայվանի ղեկավարի 2024 թվականի ընտրությունների վրա:
Ավելի վաղ Թայվանը Չինաստանին մեղադրել էր հունվարի 13-ի նախագահի և օրենսդիր մարմինների «ընտրություններին միջամտելու միջոցով կղզու խաղաղ գրավումը նախապատրաստելու» համար: