Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում hրաձգություն է տեղի ունեցել։ Ոստիկանության տվյալով՝ կրակողը վնասազերծվել է: Կա 10 զոհ և ավելի քան 30 վիրավոր, շենքից տարհանում է իրականացվել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակվողն օգտագործել է երկարափող որսորդական հրացան՝ օպտիկական նշանառությամբ։ Պրահայի քաղաքապետը հայտնել է, որ կրակողն ինքնասպան է եղել: