Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել օրենքի նախագծի, ըստ որի` պետությունն իր վրա կվերցնի Լեռնային Ղարաբաղի կառավարության, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտատոմսերի ու վարկերի գծով 315 միլիարդ դրամից 225 մլրդի պարտավորությունը: Այս քայլը միտված է ռիսկերի կառավարմանը: Պետությունը նաև պահանջի իրավունքով հնարավորություն կունենա ստուգել, թե որ պարտավորությունն ինչպես է գոյացել: Նախագիծը կքննարկվի խորհրդարանում:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: