Ուզբեկստանի ԱԳՆ-ն հրավիրել է Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովին և հայտնել, որ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինի՝ Ուզբեկստանը Ռուսաստանին միացնելու առաջարկը սադրիչ բնույթ է կրում և կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա:
Դեսպանը հայտարարել է, որ Պրիլեպինի հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշման հետ: Մալգինովն ընդգծել է, որ Մոսկվան «երբևէ կասկածի տակ չի դրել Ուզբեկստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Ավելի վաղ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինը Россия Сегодня-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հանդես էր եկել Ուզբեկստանի տարածքը Ռուսաստանին միացնելու առաջարկով: Նա նաև հայտարարել է, որ կշարունակի առաջ մղել Խորհրդային Միության փլուզման մասին փաստաթղթերի չեղարկման թեման։