ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարին ամփոփող մամուլի ասուլիս է անցկացրել, հայտարարել՝ Վաշինգտոնը կշարունակի համախմբել բոլոր գործընկերներին՝ աջակցելու Ուկրաինայի անկախությունը և ապահովելու Ռուսաստանի ձախողումը:
«Այս տարին բարդ էր գլխավորապես մարտի դաշտում, սակայն ուկրաինացիները, չնայած ռուսական բազմաթիվ հարձակումներին, զիջումների չգնացին»,- ասել է դիվանագետը, հավելել՝ բոլորը գիտեն, որ Կիևին աջակցությունը կենսական կարևորություն ունի, ամերիկյան մշտական օգնությունն էլ վճռորոշ դեր է խաղում:
Բլինքենը հույս է հայտնել, որ Կոնգրեսը հավանություն կտա Կիևին լրացուցիչ աջակցություն հատկացնելու՝ Սպիտակ տան խնդրանքին, որովհետև, պետքարտուղարի խոսքով, ամերիկյան կողմի միջոցները սպառվում են: