ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների՝ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման դեպքում, այլապես մեծ է ցեղասպանվելու վտանգը՝ արձանագրել են փախստականների թեմայով գիտաժողովում: Փորձագետները հղում անելով միջազգային իրավունքին՝ նշել են, որ Բաքուն պարտավոր է ապահովել տեղահանվածների վերադարձը կամ փոխհատուցել արցախցիներին: Մեր երկրից հեռացած ադրբեջանցիներին ժամանակին Հայաստանը փոխհատուցել է, մինչդեռ այս դեպքում էլ Ադրբեջանը չի կատարել պարտավորությունը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում: