Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկված «Անձնական գրասենյակ» թվային հարթակի պետական վճարումների e-payments էլեկտրոնային համակարգին ինտեգրվելու արդյունքում քաղաքացիներն այսուհետ կարող են անմիջապես իրենց օգտահաշվից կատարել գույքային բնույթի (բացառությամբ ալիմենտի և տոկոսային հաշվարկ պարունակող պարտավորության) կատարողական վարույթներով վճարումները։
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ թվային նոր լուծումների շնորհիվ՝ օգտահաշիվ ունեցող ֆիզիկական անձինք կարող են վճարել ոչ միայն իրենց, այլև այլ անձնաց պարտավորությունների համար միաժամանակ մի քանի կատարողական վարույթով։ Կատարված վճարումներով կատարողական վարույթները կկարճվեն ինքնաշխատ եղանակով սեղմ ժամկետում։