Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության հայտնի առաջնորդ և կառավարության անողոք քննադատ Թոֆիգ Յագուբլուին կեղծիքների և խարդախության մեղադրանքով: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է գործչի ձերբակալությանը:
«Յագուբլուի ձերբակալությունը վերջինն է Ադրբեջանում լրագրողների և կառավարության մյուս քննադատների դեմ ուղղված ձերբակալությունների շարքում:
62-ամյա Յագուբլուն՝ նախկին լրագրողն ու կառավարության բացահայտ քննադատը, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ է և Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունների ու ակտիվիստների կոալիցիայի՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ավագ քաղաքական գործիչ:
Յագուբլուին չհիմնավորված հիմքերով նախնական կալանքի ուղարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պահանջվող կամայական կալանավորման դեմ չափանիշները»,- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Քաղաքական գործիչը մերժել է իրեն ներկայացված մեղադրանքները: