ԱՄՆ Սենատը չի քվեարկի Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու, ինչպես նաև ԱՄՆ սահմանների անվտանգության ամրապնդման միջոցառումների փաթեթը մինչև հաջորդ տարվա սկիզբ, քանի որ դեմոկրատ և հանրապետական բանակցողները շարունակում են իրենց աշխատանքը, երեքշաբթի հայտարարել են պալատի ղեկավարները:
«Մեր բանակցողները շատ, շատ քրտնաջան կաշխատեն դեկտեմբերյան և հունվարյան արձակուրդի ընթացքում, մեր նպատակն է ինչ-որ բանի հասնել վերադառնալուն պես», - լրագրողներին ասել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը:
Համատեղ հայտարարության մեջ Շումերը և Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը նշել են, որ բանակցողները «հուսադրող առաջընթաց են գրանցում», բայց «բարդ հարցերը մնում են»:
Բայդենի վարչակազմի խնդրանքը՝ ևս 61 միլիարդ դոլար աջակցություն ստանալու համար, մերժվել է Կոնգրեսում: Հանրապետականները պնդում են, որ այն պետք է զուգակցվի ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով ներգաղթի վերահսկողությունը խստացնելու միջոցառումների հետ: Իսրայելի ֆինանսավորումը, որը փաթեթի մեկ այլ տարր է, ավելի քիչ վիճահարույց է համարվում: