Դեկտեմբերի 19-ին ամփոփվել են ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։
ՏԿԵՆ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «Էռ Էն Էս ԱՐՇ» ՍՊԸ-ն։
Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 25 մլրդ ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի վերանորոգման, նոր բնակելի, հյուրանոցային համալիրների, կոմերցիոն տարածքների, զբոսայգիների և հանգստի վայրերի կառուցման նպատակով։