Դեկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ աշխատանքը և մի շարք ուղղություններով ծրագրային համագործակցությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հետ աշխատանքի և հումանիտար արձագանքի գործում:
Երկուստեք կարևորվել են փախստական երեխաներին համալիր աջակցության տրամադրումը, կարիքների գնահատումը և առավել խոցելի խմբերի երեխաների պաշտպանությունը: Ռեգինա Դե Դոմինիկիսը նշել է նաև Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը՝ ընդգծելով ՀՀ ճյուղային գերատեսչությունների և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև ակտիվ փոխգործակցությունը: