Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհով և Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում են մինչև տարեվերջ ավարտել երթևեկության համար վթարավտանգ 47 հատվածի, այսպես ասած՝ սև կետի վերացման աշխատանքները: Տեղադրվում են ճանապարհային նշաններ, լուսացույցներ, կառուցվում արգելապատնեշներ: Ընտրվել են այն հատվածները, որտեղ առավել հաճախ են վթարներ գրանցվում: