Երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը շարունակական կլինեն: Այդ մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) Armenia-Յունիսեֆ Հայաստանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռեջինա Դե Դոմինիչիսը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է հատկապես մանկաբուժական շարժական թիմերի աշխատանքը: Իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 5000-ից ավելի երեխայի առողջության և սնուցման գնահատում, շուրջ 3000 երեխայի կցագրում համայնքի ԱԱՊ բուժհաստատությունում, հոգեբանական աջակցության ու խորհրդատվության տրամադրում:
Հանդիպմանը մատնանշվել են համագործակցության գերակա ուղղությունները`
-
հոգեկան առողջության պահպանման ծառայությունների հասանելիություն` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով.
-
նորածինների և երեխաների սնուցում.
-
առողջ ապրելակերպի խթանում.
-
իմունիզացիայի ծրագրի աջակցություն.
-
հաճախ հանդիպող հիվանդությունների` հիվանդանոցային վարման ուղեցույցների մշակում և կիրառում։