Սերբիայի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ Բելգրադում բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք բողոքել են խորհրդարանական և մունիցիպալ արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանական ընտրությունում:
Ցուցարարները իշխող ուժին մեղադրել են ընտրակեղծիքների համար: ԶԼՄ-ները գրում են, որ ցույցերի ժամանակ անկարգություններ են գրանցվել: Քաղաքացիները պահանջել են ևս մեկ ընտրություն անցկացնել: