Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրման գործընթացը:
ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ այդ երկրների քաղաքացիների համար նախքան քաղաքացիություն ստանալու համար դիմելը Ռուսաստանում հինգ տարվա բնակության պահանջը դառնում է ոչ պարտադիր:
Ոչ պարտադիր է դառնում նաև Ռուսաստանի պատմությանն ու օրենքներին տիրապետելը: Բացի դրանից՝ Բելառուսի քաղաքացիները ստիպված չեն լինի հաստատել ռուսաց լեզվի իմացությունը։