ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը Թվայնացման ռազմավարության վերաբերյալ: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գնահատականով՝ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներից ոչ մեկը սահմանված ժամկետներում լիարժեքորեն չի կատարվել:
Արձանագրված խնդիրների լուծման համար Հաշվեքննիչ պալատը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ներկայացրել է երկու տասնյակից ավելի առաջարկություններ, որը, ըստ Ջանջուղազյանի, նախարարությունը չի կատարել: Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ընդունել և ընթացք են տվել գրեթե բոլոր դիտողություններին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։