«Բառերին, նախադասություններին, հայեցակարգերին պետք է մեծ ուշադրություն դարձնել, երբ վերադառնում ենք 90-91 թթ, այն մարդկանց խոսույթներին, որ հեղինակ են անկախության, տարօրինակ փաստեր ենք արձանագրում, նրանք ասում են ոչ թե` մեզ անկախություն է պետք, որովհետև ուզում ենք պետություն ունենալ, այլ` անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար, այստեղ է ամենակարևոր խնդիրը. առանց ԼՂ հարցի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ այն ստեղծվել է ԼՂ հարցը լուծելու համար»,- Հանրային ՀԸ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` եթե պետականությունը ստեղծվել է ԼՂ հարցը լուծելու համար, ինչ պետք է լիներ ԼՂ հարցի որևէ լուծման հաջորդ պահին. ՀՀ-ն պետք է կորցներ իր գոյության իմաստը, այսինքն` «եթե - ապա»-ի տրամաբանությունն է:
«Այս համատեքստում անդրադառնալով 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններին` կստանանք իմ հարցի պատասխանը: ՀՀ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի, առաջ էր մղվում այդ գաղափարը, որ դուրս գան մարդիկ, մենք փորձում էինք այնպես անել, որ դա տեղի չունենա. այն մարդիկ, որ պլանավորեցին և իրականացրին ԼՂ հայաթափումը, և դա կարող է ընկալվել, որ ԼՂ հարցի որևէ լուծում է, զուգահեռ պրոցեսները, որ տեղի ունեցան ՀՀ-ից դուրս, բայց ՀՀ շուրջ, իմ տված հարցի պատասխանն են տալիս, երբ այդ թվում այլ երկրներից կոչեր էին հնչում ՀՀ-ում իշխանափոխություն անելու և այլն, այստեղ է իմ հարցի պատասխանը: Էն մարդիկ, որ նման կոչեր էին անում, համարում էին, որ էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց, հետևաբար պետք է լուծվի նաև ՀՀ հարցը: Այսինքն` ՀՀ-ում հաստատվի դրածո իշխանություն, որը կասի, որ ՀՀ գոյությունն այլևս անիմաստ է»,- ասաց նա: